Բաքուն պատրաստ է հրադադարի, բայց Հայաստանն էլ պետք է հայտարարի, որ հավատարիմ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին. Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնության գալ Ղարաբաղում հրադադար հաստատելու հարցում. գրում է factor.am-ը՝ հղում անելով ria.ru-ին:

«Այո, մենք պատրաստ ենք: Ես դա բազմիցս ասել եմ: Մենք այսօր պատրաստ ենք համաձայնության գալ հրադադարի հարցում, բայց  Հայաստանը, նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ հավատարիմ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին», – ասել է Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նաև հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ասել էր հակամարտության դիվանագիտական ​​լուծման անհնարինության մասին: