Տիգրան Ավինյանը մայրաքաղաքի 6 վարչական շրջանի ղեկավար է նշանակել

Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Սամվել Ղուկասյանը, Արտակ Հովակիմյանը, Անդրանիկ Գասպարյանը, Միքայել Օհանյանը, Վահե Հակոբյանը վերանշանակվել են համապատասխանաբար Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Ավան վարչական շրջանի ղեկավարներ, իսկ Տիգրան Տեր-Մարգարյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար:

Այս մասին տեղեկացնում է քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը: