Ինչ է սպասվում, երբ ՀՀ նախագահը չի ստորագրում ԱԺ ընդունած օրենքը

Հեղինակ MediaLab

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահը չի պատրաստվում ստորագրել Ազգային ժողովի կողմից հունիսի 30-ին ընդունված Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատաելու մասին օրենքը։ ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացրել էին, որ իր այդ որոշման մասին Արմեն Սարգսյանը տեղյակ է պահել ԱԺ նախագահին։

Հայաստանի Սահմանադրությունը կարգավորում է օրիանագծի ճակատագրի ընթացքը․ ըստ այդմ՝ Սահմանադրության 129 հոդվածի համաձայն,

1. Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

2. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: