Օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում․ Նախարարը արձագանքել է ՍԴ դատավորներին

Օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել Սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ, իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ արձագանքելով ՍԴ 4 դատավորների հայտարարությանը։

«Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ ՀՀ ՍԴ չորս դատավորների` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումների վերաբերյալ հայտարարությանը՝ հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն եւ դրանց գործողությունը պայմանավորված չէ այլ ակտերի ընդունմամբ: Օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել Սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ»,- նշել է նախարարը։

✅Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ ՀՀ ՍԴ չորս դատավորների` …

Posted by Ռուստամ Բադասյան Rustam Badasyan on Thursday, June 25, 2020