ՀՀ մշտական բնակչությունը տարեսկզբի համեմատ նվազել է 3500-ով․ Վիճակագրական կոմիտեի տվյալները

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից դուրս է եկել 1 մլն 179 710 մարդ, նրանցից 548 հազար 887-ը՝ ՀՀ փաստաթղթերով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների վերլուծությունից։

Միևնույն ժամանակ Հայաստան է եկել 1 մլն 112 206 մարդ, որոնցից 445 հազար 316-ը՝ ՀՀ փաստաթղթերով։ Այսպիսով՝ Հայաստանի մուտքերի և ելքերի տարբերությունը կազմում է 67 հազար 504 մարդ, որոնցից 103 հազար 571-ը՝ ՀՀ փաստաթղթերով։

Քանի որ նախորդ տարին՝ 2020 թվականը համարվում էր ճգնաժամային և տարվա տարբեր ամիսներին գործում էին ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումներ, այս տարվա տվյալները կհամեմատենք 2019 թվականի տվյալների հետ։ Այսպես․ 2019 թվականի հունվար սեպտեմբեր ամիսներին Հայաստան է մուտք գործել 3 մլն 135 506 մարդ, որոնցից 1 մլն 666 321-ը՝ ՀՀ փաստաթղթերով։ Ելքերի թիվը կազմել է 3 մլն 145 363 մարդ, 1 մլն 701 870-ը՝ ՀՀ փաստաթղթերով։ Նկատենք, որ 2019 թվականի համեմատ շուրջ 3 անգամ պակաս են և՛ մուտքերը, և՛ ելքերը։ Այստեղ կարող է իր դերն ունենալ այն փաստը, որ 2020 թվականից հետո կորոնավիրուսով պայմանավորված որոշակի սահմանափակումները դեռևս պահպանվում են, տուրիզմը, ըստ ոլորտի մասնագետների, դեռևս չի վերականգնվել։ 

Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 966.8 մարդ՝ ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 1100-ով։  Տարեսկզբին ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2 մլն 963.3 մարդ։ Այսինքն՝ հոկտեմբերին՝ տարեկսզբի համեմատ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 3500-ով։