Ալիևի այսօրվա սպառնալիքները պետք է կոշտ արձագանքի արժանանան․ Մարուքյան

Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ալիևի այսօրվա սպառնալիքները պետք է կոշտ արձագանքի արժանանան։ Մենք պետք է մեր ունեցած բոլոր ներքին հակասությունները մի կողմ դնենք ու պայքարենք ընդդեմ թշնամու՝ մեր մարտահրավերների լուծման համար:

Համերաշխություն երկրի ներսում, անհանդուրժողականություն ընդդեմ արտաքին թշնամու. այլ տարբերակ չկա: