Զորամասերում անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ

ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կին զինծառայողների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի սպաները մի շարք զորամասերի կին զինծառայողների հետ անցկացրել են սոցիոլոգիական հարցումներ՝ առկա ծառայողական և սոցիալական խնդիրները բացահայտելու, ինչպես նաև զորամասերի կանանց խորհուրդների գործունեությունը գնահատելու նպատակով:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև կին զինծառայողներին հետաքրքրող այլ հարցեր, տրվել համապատասխան պարզաբանումներ։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։