Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլն այս պահին մոտ 13 օր է

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլն այս պահին դրությամբ մոտեցել է 13 օրվան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ 4 օր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրվան: Նա հետաքրքրվեց, թե վերջին 4 օրվա տեմպի դինամիկան ինչպիսին է:

«Կրկնապատկման 10-օրյա ցիկլը վերջին 4 օրերի ընթացքում փոփոխվել է, և ցուցանիշն ավելի է բարելավվել: Այս փուլում կրկնապատկման ցիկլը մոտավորապես 13 օր է: Այսինքն, եթե եղած ցուցանիշները պահպանվեն, դեպքերի կրկնապատկումը կլինի 13-օրյա ժամանակահատվածում»,-ասաց Ավինյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։