«Իմ քայլը» կուսակցության ավագանու անդամ Սուրեն Օհանյանը դադարեցնում է լիազորությունները

Extraordinary session of Yerevan Council of Elders was convened at the Municipality of Yerevan, Armenia

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընդգրկված ավագանու անդամ Սուրեն Օհանյանը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Սուրեն Օհանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դիանա Քերոբյանին»,- հայտնեց Սարգսյանը և շնորհավորեց Քերոբյանին:

Փոխքաղաքապետը նշեց նաև, որ Երևանի ավագանու՝ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին: