Մանվել Բադեյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից

Մանվել Բադեյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից
Մանվել Բադեյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով,  Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթի պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, որում մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Մանվել ԲԱԴԵՅԱՆԻՆ հետ կանչել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

ՀՀ նախագահ»։

Տեղեկացնենք, որ Բադեյանը դեսպան էր նշանակվել Սերժ Սարգսյանի հրամանով, 2016 թվականին։