«Տիկին Ռիմա Դեմիրճյանը մեր հաճախակի զրույցների ժամանակ ասում էր՝ «Կարենիս շատ նման բաներ ունես»». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Խորհրդային Հայաստանի երկարամյա ղեկավար, Հայաստանի ժողովրդական կուսակցության հիմնադիր եւ առաջին նախագահ Կարեն Դեմիրճյանի արձանի բացմանը:

Տեղեկացնենք, որ այսօր Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը տեղադրվեց մարզահամերգային համալիրի դիմաց:

Ալեն Սիմոնյանը գրում է. «Մեծն Դեմիրճյանի արձանը բացվեց Մարզահամերգային համալիրի առջև: Մարդ, ում անունը վաղուց ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի պատմության մեջ, մարդ, ում օրինակը լավագույնն է յուրաքանչյուր պետական և քաղաքական գործչի համար:

Ինքս, ցավոք, հնարավորություն չեմ ունեցել անձամբ ճանաչելու Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին, բայց ինձ համար մեծագույն պատիվ էր, երբ տիկին Ռիմա Դեմիրճյանը մեր հաճախակի զրույցների ժամանակ ասում էր՝ «Կարենիս շատ նման բաներ ունես»:

Աստված հոգիդ լուսավորի, Կարեն Սերոբի Դեմիրճյան»: