New York Times-ը հրապարակել է կորոնավիրուսից մահացածների հազարավոր անուններ

ԱՄՆ-ն կորանավիրուսի մահվան դեպքերով առաջատարն է աշխարհում: Երեկվա դրությամբ դեպքերի թիվը կազմել է 1,686,436 , ընդհանուր առմամբ արձանագրվել է 99,300 մահ:

Նկարում The New York Times-ի մայիսի 24-ի համարի գլխավոր էջն է, որտեղ հիշատակված են կորոնավիրուսին զոհ դարձած հազարավոր ամերիկացիների անունները:

40 տարվա մեջ սա առաջին դեպքն է, որ թերթի առաջին էջին միայն տեքստ է՝ առանց նկարի։