ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով: Էնֆիաջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ»,- գրել է Էնֆիաջյանը: