Գառնիի համայնքապետարանի աշխատակիցները տարակուսած են՝ ինչո՞ւ են իրավապահները քրեական գործ հարուցել իրենց գործընկերոջ մի նախադասության համար, որն Էդվարդ Ստեփանյանը հնչեցրել էր մոտ մեկ ամիս առաջ գյուղի եկեղեցու բակում:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող վարչապետի մասնակցությամբ Գառնիի եկեղեցում պատարագի ժամանակ իշխանական կուսակցության լրատվամիջոցի՝ Civic.am-ի լրագրողն էր մոտեցել եկեղեցու բակում հավաքվածներին, հարց տվել, թե ի՞նչ պիտի լինի, որ կաթողիկոսը հեռանա: 70-ամյա Էդվարդ Ստեփանյանն էլ հարցի լուծման իր տարբերակն էր ասել էկրանի առջև, նրա խոսքը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում:
Համայնքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ տնտեսության աշխատակցին այսօր գյուղում «Ազատությունը» չհանդիպեց, աշխատանքի մեջ է, ասացին գործընկերները, ջրի վթար է վերացնում սարերում: Խոսք է, ասել է, հո չէ՞ր ասում՝ «գնամ, կաթողիկոսին վնասեմ»՝ մանկության ընկերոջն է պաշտպանում Արտաշես Գրիգորյանը. «Պարկեշտ, հրաշալի ընկեր, լավ մարդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, նորմալ տղա, նորմալ ընտանիք»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















