Չօգտագործել նախագահի միջազգային կապերը մեր երկրի իմիջի ձևավորման համար պարզապես քաղաքական կարճատեսություն է․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գործունեության վերաբերյալ յուրաքանչյուր ոք կարող է ունենալ իր ուրույն կարծիքը, համաձայն չլինել նրա այս կամ այն տեսակետի և դրսևորած վարքագծի հետ, սակայն չօգտագործել նրա միջազգային կապերը մեր երկրի իմիջի ձևավորման, ներդրումների և փոխադարձ այլ հետաքրքրությունների ստեղծման համար, պարզապես քաղաքական կարճատեսություն է…

Չօգտագործել նրա այդ հնարավորությունները և առիթից առիթ տորպեդահարել, խանգարել, սահմանափակել կամ պարզապես արգելել որևէ հնարավորության օգտագործում, ուղղակի սխալ է, պարոնա՛յք և չարդարացված խանդի դրսևորում…»