Ջրաշենում և Սպիտակում ԱԱՏՄ տեսուչները ստուգել են համայնքապետարանները, նոտարական գրասենյակները, դեղատները, բանկերն և առևտրի կենտորնները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները Covid-անվտանգության նորմերը դիտարկել են Լոռու մարզի Ջրաշեն համայնքում և Սպիտակ քաղաքում։

Ստուգվել են, մասնավորապես, համայնքապետարանները, նոտարական գրասենյակները, դեղատները,  բանկերն և առևտրի կենտորնները։

Սահմանված նորմերի որոշ խախտումներ ԱԱՏՄ տեսուչները գրանցել են խանութներում, մասնավորապես, արձանագրվել են հեռավար ջերմաչափներ չունենալու և դիմակ չկրելու դեպքեր։