Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- Factor.am-ին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նշենք, որ Անահիտ Ֆարմանյանը գտնվում է հետախուզման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: