ՀՀ-ում Covid-ի դեմ պատվաստված անձանց մոտ որևէ արտառոց դեպք չի գրանցվել

Հետպատվաստումային շրջանում Հայաստանում Covid-ի դեմ պատվաստված անձանց մոտ որևէ արտառոց դեպք, սուր կողմնակի երևույթ չի գրանցվել։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում դեռևս մեկ տիպի պատվաստանյութով են պատվաստումներ իրականացվում՝ «Սպուտնիկ V»-ով։ «Դեռևս փոքր քանակով է պատվաստում իրականացվում՝ ռիսկի խմբի և բուժաշխատողների շրջանում»,- ասաց նա։