Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: