Վայրի բնության հիմնադրամը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․
«Հաշվի առնելով մի շարք համայնքներում մեղվափեթակների վրա արջերի հարձակման կրկնվող դեպքերը՝ որոշ համայնքներում լուսա-ձայնային համակարգ էինք տեղադրել մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի մեղմման համար։
Ինչպես տեսանյութում տեսնում եք, Արևիս համայնքում (Սյունիքի մարզ) արդեն ունենք դրական արդյունք։ Երիտասարդ գորշ արջն ազդանշանը լսելուն պես հեռանում է՝ չվնասելով մեղվափեթակը։
Երևույթը շարունակում ենք պահել ուշադրության կենտրոնում՝ հասկանալու համար հետագա զարգացումները և կենդանու վարքագիծը»։