2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով ավելի ՀԴՄ կտրոն

Ճշգրտված տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին:

Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն եւ բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր նույնիսկ առանց պահանջի տալիս են ՀԴՄ կտրոն»,- գրել է նա: