«ՀՀԿ-ն դեմ է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին». Արփինե Հովհաննիսյան. «Հայկական Ժամանակ»

«Մեր խմբակցությունը կողմ չէ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին»:

«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

«Դրա հիմքում ընկած են մի շարք պատճառներ, որոնցից հիմնականն այն հապճեպությունն է, որով այս փոփոխությունները ներկայացվել են։ Թե՛ Վենետիկի հանձնաժողովի, թե՛ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի եզրակացությունները այս հարցի կապակցությամբ չկան։ Փաստենք, որ առաջին անգամ նրանք Ընտրական օրենսգրքի վերաբերյալ չեն ներկայացրել տեսակետ»,- նշել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր չհաստատեց Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները առաջին ընթերցումից հետո 72 ժամվա ընթացքում անցկացնելու կառավարության նախաձեռնությունը․կողմ քվեարկեց 44, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Նախաձեռնությունն անցկացնելու համար անհրաժեշտ էր 63 պատգամավորի կողմ ձայն, սակայն, ԱԺ է եկել 53 պատգամավոր: