Շնորհավորում եմ պետականամետ քաղաքական և ոչ քաղաքական ուժերին ու անհատներին՝ սահմանադրական ճգնաժամի լուծման կապակցությամբ․ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Շնորհավորում եմ Հայաստանի ինքնուրույնությանն ու ժողովրդավարական արժեքներին նվիրված բոլոր պետականամետ քաղաքական և ոչ քաղաքական ուժերին ու անհատներին՝ սահմանադրական ճգնաժամի լուծման կապակցությամբ։

Այսօր ԱԺ-ն անհաղթահարելի արգելապատնեշ դրեց ՀՀ սովետականացման ու ավտորիտարացման ճանապարհը երազող բոլոր ուժերի ու անհատների առջև։

Ցավալի է, որ այդ գործընթացից անմասն մնացին ժողովրդի քվեն ստացած երկու քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են խորհրդարանում։ Որպես ՀՀ քաղաքացի՝ չէի ցանկանա իմ երկրի խորհրդարանում տեսնել պատասխանատվությունից խուսափող ուժեր, իսկ որպես հասարակական-քաղաքական գործիչ՝ դատապարտում և հակապետական եմ համարում նման գործելաոճը։

Շնորհավորում եմ Հայաստանի ինքնուրույնությանն ու ժողովրդավարական արժեքներին նվիրված բոլոր պետականամետ քաղաքական և ոչ…

Gepostet von Ռոբերտ Ղևոնդյան am Montag, 22. Juni 2020