Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեւանի կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են. լուծվել են ոռոգման եւ խմելու ջրի, այգու լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող եւ կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ:
Այգին համալրվել է նոր բնակիչներով, տարվում են նաեւ կանաչապատման աշխատանքներ: Շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, իսկ այգին կհսկվի ժամանակակից սարքերով:
Բայց սա ամենը չէ, մոտ ապագայում մեր համաքաղաքացիներին սպասվում են հաճելի անակնկալներ եւս»: