ՀՀՇ-ն կխնդրի Եվրոպային եւ ԱՄն-ին մուտքի վիզաներ չտրամադրել մարտիմեկյան իրադարձություններին առնչվողներին

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՀՀՇ կուսակցությունը պատրաստվում է դիմել եվրոպական երկրների եւ ԱՄՆ կառավարութուններին` խնդրելով մուտքի վիզաներ չտրամադրել ՀՀ այն քաղաքացիներին եւ պաշտոնյաներին, ովքեր երբեւէ որեւէ առնչություն են ունեցել «մարտի մեկի կազմակերպմանը, մարտիմեկյան սպանությունների քողարկմանը, ընդդիմության ակտիվիստների հանիրավի ազատազրկմանը, քաղաքացիների հետապնդմանը»:
Այդ մասին դեկտեմբերի 10-ին կայացած երթից առաջ հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Մանուկյանը հայտարարել է, որ այժմ կազմվում են համապատասխան ցուցակները, որտեղ ներառվելու են վերոնշյալ գործերով անցած անձանց տվյալները:
Մանուկյանը նաեւ հավելել է, որ այդ նախաձեռնությունը բաց է, եւ ցանկացած քաղաքկան ուժ եւ ՀԿ կարող է միանալ:

© Medialab.am