Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսականի հետ

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսականի հետ
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսականի հետ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1–ին հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ:

Քննարկվել են Արցախ-ԱՄՆ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոունի գործունեությունն` ուղղված հայկական հարցի եւ արցախյան հիմնախնդրի արդարացի լուսաբանմանն ու սատարմանը՝ նշելով, որ Արցախում նրա նկատմամբ տածում են անկեղծ հարգանք: