Փաշինյանն ու Քոչարյանը իրենց աջակիցներին մեկ ժամվա տարբերությամբ հրավիրում են Հանրապետության հրապարակ.Factor.am

Հունիսի 18֊ին` արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը եւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել են նախընտրական հանդիպումներն ամփոփել Երեւանի Հանրապետության հրապարակում` հանարահավաք հրավիրելով։

Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ ՔՊ ներկայացուցիչները որպես հանրահավաքի անցկացման ժամանակ իրազեկել են ժամը 20։00֊ից մինչ 24։00֊ն։

Ռոբերտ Քոչարյանի թիմը ցանկանում է հանարահավաք իրականացնել մինչեւ ժամը 21։00, բայց քաղաքապետարանը թույլատրել է մինչեւ 20։00։

«Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդեւանյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանի որոշումը բողոքարկել են դատարանում եւ ստացել իրավունք հրապարակում հանրահավաք անցկացնել մինչ ժամը 21։00֊ն։

Քոչարյանի եւ Փաշինյանի աջակիցների` նույն ժամին հրապարակում գտնվելը խիստ մտահոգիչ է` հաշվի առնելով այս ուժերի եւ նրանց համակիրների բացասական վերաբերմունքը միմյանց նկատմամբ։


Այս մասին հայտնում է Factor.am-ը