Ադրբեջանի սադրիչ գործողությունները հետապնդում են հետևյալ նպատակները․ 5165 շարժման հայտարարությունը

 5165 շարժման հայտարարությունը

Ադրբեջանը հայտարարում է Հայաստանի կողմից սահմանի ողջ երկայնքով մեկ «սադրիչ գործողություններ» իրականացնելու մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել և հրամկազմին կարգադրել կանխել «հայկական սադրանքները»: Ադրբեջանի այս գործելակերպը նորություն չէ և վկայում է այն մասին, որ, ճիշտ հակառակը, ինքն է պատրաստվում դիմել նախահարձակ գործողությունների: Ադրբեջանի սադրիչ գործողությունները հետապնդում են հետևյալ նպատակները.

• Ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա և արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ՀՀ-ի՝ Արցախի հարցում շահագրգիռ կողմ լինելուց հրաժարմամբ, Մինսկի գործընթացի չեղարկմամբ,

• Վերահսկողություն հաստատել ՀՀ-ի այն տարածքների նկատմամբ (Տիգրանաշեն, Ոսկեպար և այլն), որոնք Ադրբեջանը համարում է խորհրդային Ադրբեջանի անկլավները,

Պետք է նկատել, որ այս սրացումը տեղի է ունենում Աֆղանստանում, Սիրիայում, Ղրիմում, Դոնբասում կոնֆլիկտային օջախներում ընթացող սրացումներին զուգահեռ: Այս վտանգավոր զարգացումների համատեքստում, գործող իշխանությունների կողմից հանրությանը դրանց պատրաստելուն ուղղված գործնական քայլեր նկատելի չեն: Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացման ընթացքին և կոչ անում մեր հայրենակիցներին լինել զգոն ու աչալուրջ:

Հարգանքով՝
5165 շարժում