Բյուջեի եկամուտն աճել է, ծախսերը՝ եւս

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար-փետրվար ամիսներին կազմել են 119.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 115.5 մլրդ դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարութունը:

Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտները աճել են 4.3%-ով կամ 4.9 մլրդ դրամով: Աճը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եւս աճել են 5.5% ով կամ 6 մլրդ դրամով: