Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց․ Արցախի նախագահի խոսնակ

Գյանջայի (գանձակի) ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց։ Առաջին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Ավելի վաղ Արցախի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները։

Միևնույն ժամանակ նշել որ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:

Նա նաև Ադրբեջանի բնակչությանը կոչ էր արել արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար: 

Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին:

Posted by Poghosyan Vahram on Saturday, October 3, 2020