Բարդ ու չերեւացող աշխատանք է տարվում բոլոր պատասխանատուների կողմից. Գայանե Աբրահամյան

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Որպես Եվրանեսթ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար վերջին օրերին ամենժամյա կապի մեջ եմ Եվրախորհրդարանի եւ ԱԼԳ երկրների պատգամավորների հետ, որոնցից ոմանք հրապարակային դատապարտել են Ադրբեջանական ագրեսիան, Թուրքիայի ներգրավվածության մասով լուրջ մտահոգություններ հայտնել, շատերն էլ ներքին աշխատանք են իրականացնում խնդիրը բարձրացնելու համար, սակայն հրապարակային չեն խոսում։

Աշխատանք եմ տանում նաեւ նախկին գործընկեր միջազգային լրագրողների հետ, որոնց շնորհիվ նաեւ աշխարհը սկսեց հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։ Երեկ արդեն, երկար ջանքերից հետո դիվանագիտական ֆրոնտում մի քանի հաղթանակներ արձանագրվեցին։

Բարդ ու չերեւացող աշխատանք է տարվում բոլոր պատասխանատուների կողմից, հաճախ մի ողջ տարվա ջանք է դրվում մեկ բառի համար, որի մասին հետո որեւէ մեկը չի էլ իմանում, քանի որ մարտավարական իմաստով լուռ հաղթանակն առավել կարեւոր է այս ոլորտում։

Շնորհակալ եմ ԱԳՆ բոլոր գործընկերներին, Խորհրդարանական դիվանագիտության մեջ ներգրավված բոլոր պատգամավորներին` անկախ կուսակցական պատկանելությունից, այսօր բոլորս միասնական ենք կռվում արտաքին ֆրոնտում եւ դա է նաեւ հաղթանակի գրավականը։ #ՀԱՂԹԵԼԵՆՔ

Տղաներ ջան, Ձեր թիկունքը ամուր է, միայն թե դուք վերադարձեք

Որպես Եվրանեսթ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար վերջին օրերին ամենժամյա կապի մեջ եմ Եվրախորհրդարանի եւ ԱԼԳ երկրների…

Posted by Gayane Abrahamyan on Wednesday, September 30, 2020