Երեխան վայր է ընկել պատուհանից, ԲԿ-են տեղափոխել առանց գիտակցության. Factor

Արարատ քաղաքի շենքերից մեկի բնակարանի 2-րդ հարկի պատուհանից վայր ընկած երեխան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Այս մասին Factor.am-ին հայտնեց «Արարատի» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։ «Տեղափոխել են առանց գիտակցության, բավականին ծանր վիճակում։

Մենք ընդունեցինք, նեյրովիրաբուժական ծառայության կարիք կար, և տեղափոխել ենք Երևան»,- մանրամասնեց տնօրենը։ 

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Factor.am-ին տեղեկացրին, որ երեխան 1.5 տարեկան է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 

«Երեխայի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, ծանր գանգուղեղային վնասվածք, գանգի ոսկրերի կոտրվածք, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, կոմա, թոքերի սալջարդ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճան, միացված է արհեստական շնչառության սարք»,- մանրամասնեցին բժշկական կենտրոնից։