Հակառակորդի դիվերսիան կասեցնելու համար պարգևատրվել են ՊԲ զինծառայողներ

Հակառակորդի դիվերսիան կասեցնելու համար պարգևատրվել են ՊԲ զինծառայողներ
Հակառակորդի դիվերսիան կասեցնելու համար պարգևատրվել են ՊԲ զինծառայողներ

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը եւ Էմիլ Ներսիսյանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ ԱՀ պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը եւ  Ռաֆիկ Օրդոյանը: