ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են իրավիճակը հայ- ադրբեջանական սահմանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի և գնահատականների օգտակար փոխանակություն հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ:  

Ռուսական կողմից վերահաստատվել է կողմերին ուղղված կոչը՝ ծագած խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ցուցաբերել հնարավոր աջակցությունն այդ գործընթացին: