Փաշինյանը կհանդիպի Արա Բաբլոյանի հետ

Փաշինյանը կհանդիպի Արա Բաբլոյանի հետ
Փաշինյանը կհանդիպի Արա Բաբլոյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Այս մասին վարչապետն ասել է այսօր՝ լրագրողների հետ զրույցում։

«Այո, ինչո՞ւ ոչ, անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ, որևէ հավելյալ մտավախություն չլինի, բացի օրինականությունից։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորները, մնացած բոլորը մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն և հավելյալ մտավախություններ, վախեր, չունենան», – ասել է Փաշինյանը։

Նշենք, որ օրերս Ազգային ժողովի նախագահը խոր մտահոգություն էր հայտնել երկրում ստեղծված իրավիճակի, հասարակության վտանգված համերաշխության, անհանդուրժողականության խորացման առնչությամբ և խստորեն քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի խոսքում նա նկատել էր Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ։

Բաբլոյանը նշել էր, որ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով նախատեսում է հանդիպումներ հանրապետության նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ։