Այսօր տեղի կունենա Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը

Արցախում կայացած համապետական ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովն այսօր կստանձնի իր լիազորությունները. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված` Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի հատուկ նիստ, որը տեղի կունենա ժամը 18:00-ին, Շուշիում, հայտնում է «Արցախպրես»-ը:

Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների արդյունքներով Արցախի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են քաղաքական 5 ուժեր: Պատգամավորական 33 մանդատներից 16-ը ստացել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, 9-ը՝ «Միասնական հայրենիք», 3-ական՝ Արցախի «Արդարություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» ու 2-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները:

Ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը: