Սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ թաց ձյան տեսքով

Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Քամին հարավ-արևմտյան է` 3-6 մ/վ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ արագությամբ, որի հետևանքով հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոններն ուժեղ քամիների դեպքում:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում ապրիլի 12-ի և 13-ի գիշերը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկն սպասվում է անձրև: Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: