Երևանի Վարդանանց փողոցում կրակոցներ արձակողը ձերբակալված է. Ոստիկանություն

Երևանի Վարդանանց փողոցում կրակոցներ արձակողը ձերբակալված է. Ոստիկանություն
Երևանի Վարդանանց փողոցում կրակոցներ արձակողը ձերբակալված է. Ոստիկանություն

Երևանի Վարդանանց փողոցում կրակոցներ արձակողը ձերբակալված է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:

Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:

Գոռ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

© Medialab.am