ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կուզբասի հանքում զոհվածների հարազատներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խոր ցավակցություն է հայտնել Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում փլուզման հետևանքով զոհվածների հարազատներին: ԱԳՆ-ն այս մասին գրառում է արել թվիթերյան իր էջում։

«Խոր վշտով ընդունեցինք Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցած ողբերգական պատահարի լուրը, որը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու ծանոթներին, շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։

Նոյեմբերի 25-ի առավոտյան «Լիստվյաժնայա» հանքում վթար է տեղի ունեցել։

Ողբերգության հետևանքով զոհվել է 51 մարդ՝ 46 հանքափոր և 5 փրկարար: