ԼՂՀ-ն պատրաստվում է անկախության 20-ամյակին

ԼՂՀ-ն պատրաստվում է անկախության 20-ամյակին
ԼՂՀ-ն պատրաստվում է անկախության 20-ամյակին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ-ի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության մասին:
Հրամանագրով ստեղծվել է Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով: Նախատեսվում է մեկամսյա ժամկետում քննարկել ու հաստատել տոնական միջոցառումների համալիր ծրագիր:
Կրթության եւ գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություններին, ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերությանը, «Ազատ Արցախ»  թերթի խմբագրությանը հանձնարարվել է  համատեղ մշակել ու իրականացնել ԼՂՀ-ի անկախության պատմական նշանակությանը նվիրված ծրագրեր, ապահովել տոնակատարության նախապատրաստման ու անցկացման միջոցառումների պատշաճ լուսաբանումը:

Ըստ Ղարաբաղի նախագահի հրամանագրի` հաստատվել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի  տոնակատարության կազմակերպման եւ համակարգման  պետական հանձնաժողովի  անհատական կազմը, որը ղեկավարում է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Հանձնաժողովի կազմում են նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, (որպես համանախագահ), ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Սպարտակ Թեւոսյանը, ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կարեն Բաբուրյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բորիս Ալավերդյանը, ԱԺ պատգամավորբեր Ժաննա Գալստյանը, Արմեն Սրագսյանը, ինչպես նաեւ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը, ԱԱԾ տնօրեն Վիկտոր Քոչարյանը եւ ուրիշներ:

Ի դեպ, հանձնաժողովի կազմում է  նաեւ հրապարակախոս Զորի Բալայանը:

© Medialab.am