Իջևանի ոստիկանները ապօրինի հատված փայտանյութով բարձված «Ուրալ» են հայտնաբերել. Տեսանյութ

Փետրվարի լույս 26-ի գիշերը  ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ենոքավանից Լուսաձոր գյուղ տանող ճանապարհին հայտնաբերեցին «Ուրալ» մակնիշի բեռնատար՝ մոտ 10 խմ փայտանյութ բարձված։

Տավուշի մարզի Աչաջուր գյուղում բնակվող վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չներկայացրեց։ Մեքենան տեղափոխվեց ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Փայտանյութի ձեռք բերման աղբյուրը և այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։