Ընտրողներին ուղղորդելու կասկածանքով բերման է ենթարկվել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը. «Հայկական ժամանակ»

Մոտ երկու ժամ առաջ բերման է ենթարկվել և ոստիկանության Կենտրոնականի բաժին տեղափոխվել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Գրիգորյանը բերման է ենթարկվել ընտրողներին ուղղորդելու կասկածանքով: Գրիգորյանն արդեն ազատ է արձակվել:

Նշենք, որ վերջինս բերման է ենթարկվել ընտրական տեղամասերից մեկից, որտեղ առավոտից աշխատում է որպես վստահված անձ:

Նույն ընտրատեղամասում ժամեր առաջ միջադեպ էր գրանցվել վստահված անձանց ու լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի միջև, փորձել էին խոչընդոտել վերջինիս աշխատանքին՝ դուրս հրավիրելով ընտրատեղամասից ու հրաժարվելով ներկայանալ:

Արմեն Գրիգորյանն էլ միջադեպի մասին նշել էր, թե ԶԼՄ  ներկայացուցիչը խանգարել է ընտրական պրոցեսը, սադրել ընտրողներին և հանձնաժողովի անդամներին։

Պրոդյուսերը «Հայաստան» դաշինքի համակիրներից է:

Այս մասին հայտնում է  «Հայկական ժամանակ»-ը: