Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացել է ԱԱԾ՝ ի կատար ածելու կալանքի որոշումը

Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացել է ԱԱԾ՝ ի կատար ածելու կալանքի որոշումը
Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացել է ԱԱԾ՝ ի կատար ածելու կալանքի որոշումը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացել է Ազգային անվտանգության ծառայություն՝ ի կատար ածելու կալանքի որոշումը։ 

Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը, ըստ Aysor.am-ի  հայտարարել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում Վերաքննիչ դատարանը կայացրել է այսօր։

Սույն թվականի հուլիսի 26-ին Քոչարյանը մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։