Դատարանի բակում կրակած Հայկ Կյուրեղյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի

Դատարանի բակում կրակած Հայկ Կյուրեղյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի
Դատարանի բակում կրակած Հայկ Կյուրեղյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի

Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը այցելելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել էր Հ. Կյուրեղյանին, ով սույն թվականի հունիսի 12-ին բերման էր ենթարկվել Կենտրոն և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտից` ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակելու կապակցությամբ , որով իր բողոքն էր արտահայտում:

Առանձնազրույցի ընթացքում և համապատասխան գրանցամատյանը ուսումնասիրելու ընթացքում արձանագրվել է, որ Հ. Կյուրեղյանը ունի բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց վերաբերյալ Հ. Կյուրեղյանը հրաժարվեց որևէ հայտարարություն անել, նշելով, որ ավելի ուշ կանդրադառնա դրանց:

Դիտորդական խմբի անդամների այն հարցին, թե  ձերբակալվելուց պաշտպան ներգրավվել է գործին,  նա պատասխանեց որ, մեջբերում ենք նրա խոսքը. «Չգիտեմ թե ինչ ձևով պետք է պաշտպան ունենամ և ինչ ձևով պետք է օգտվեմ պաշտպան ունենալու իրավունքից»:  Դիտոդրակական խումբը մանրամասն ներկայացրեց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները և ընթացակարգը: Միաժամանակ Հ. Կյուրեղյանը ցանկացավ Դիտորդական խմբի միջոցով հասարակությանը իրազեկել, իր քայլի նպատակը: Մեջբերում ենք նրա խոսքը. «Ես իմ բողոքը տվյալ ձևով ներկայացրել եմ, նրա համար,  որովհետև կարծում եմ, որ Շանթ Հարությունյանի գործը ընդհանրապես պետք է դատաքննության փուլին չհասներ և Շ. Հարությունյանը պետք է ազատ արձակվեր և միաժամանակ բողոքում են անարդար և կոռուպացված դատական համակարգի դեմ»: Կարդալ ավելին