Քանաքեռցի Տույի, ԱԺ նախկին պատգամավորի և մյուսների սպանության գործով ձերբակալված 5 անձանցից 4-ը պատգամավորի որդիներն են․ Factor.am

Քանաքեռցի Տույ մականվամբ հայտնի Արթուր Ղազարյանի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի աղմկահարույց սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են պատգամավորի 4 որդիները և Գևորգ Ջաբարյանը, գրում է Factor.am-ը։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ «Այս պահին էլ շարունակվում են քննչական գործողությունները, պատրաստվում ենք կալանավորման միջնորդություններ ներկայացնել դատարան»,- նշեց Թադևոսյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում