ՀՀ քաղաքացիներն են որոշելու հայկական նոր ազգային ավիաընկերության անվանումը

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագրով ստեղծվում է հայկական նոր ազգային ավիաընկերություն:

Ավիաընկերության անվանումը որոշվելու է ՀՀ քաղաքացիների կողմից բաց մրցույթի միջոցով, որը մեկնարկում է այսօր։ Մասնակցել ցանկացողները կարող են ավիաընկերության անվանման իրենց առաջարկությունները 4 շաբաթվա ընթացքում ուղարկել [email protected] հասցեին, ինչպես նաև՝ Armenian National Interests Fund ֆեյսբուքյան էջին:

Առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. օգոստոսի 14-ն է, ինչից հետո ընկերության տնօրենների խորհուրդը կընտրի վերջնական անվանումը։