Գրիգոր Մինասյանի հրամանով Լիանա Թովմասյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Լիանա Թովմասյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական:

Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարությունից:

Լիանա Թովմասյանը 2022 թվականից զբաղեցնում էր նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող ԱՆ խորհրդականի պաշտոնը

2013-2017 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2017-2019 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել մագիստրոսի որակավորում: