Մեր ջրցաններն են, որ ամեն օր լուսադեմին արթնացնում են երևանյան փողոցները․ քաղաքապետ․ տեսանյութ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Մեր ջրցաններն են, որ ամեն օր լուսադեմին արթնացնում են երևանյան փողոցները:

ԵԱՍՄ համայնքային հիմնարկի 30 մեքենա ամեն օր, սկսած ժամը 5-ից, բոլոր վարչական շրջաններում խմելու ջրով ցողում է փողոցները՝ ոչ միայն մաքրելով դրանք, այլև զովացնելով ու բացվող օրվան ընդառաջ փորձելով փոքր-ինչ մեղմել քաղաքի տապը: