Պուտինը Շոլցին հայտարարել Է, որ Կիեւը փորձում Է ձգձգել Մոսկվայի հետ բանակցություննները

Ուկրաինայի ներկայացուցիչները ձգտում են ձգձգելու Ռուսաստանի հետ բանակցություններն՝ առաջադրելով ավելի ու ավելի նոր ոչ ռեալիստական առաջարկություններ, բայց ռուսաստանյան կողմը պատրաստ Է շարունակելու «հանգուցալուծումների որոնումն» իր սկզբունքային մոտեցումների հունով:

Այդ մասին, ինչպես մարտի 18-ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմրի Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայացած հեռախոսազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վլադիմիր Պուտինը նաեւ շարադրել Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների՝ տեսակապով անցկացվող բանակցությունների ընթացքի գնահատումը:

Նշված Է, որ Կիեւի վարչակարգը ձգտում Է ամեն կերպ ձգձգելու բանակցային գործընթացն՝ առաջադրելով ավելի ու ավելի նոր ոչ ռեալիստական առաջարկություններ: Այնուամենայնիվ ռուսաստանյան կողմը պատրաստ Է շարունակելու հանգուցալուծումների որոնումն իր լավ հայտնի սկզբունքային մոտեցումների հունով»,- ասված Է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ի նախագահը Շոլցի ուշադրությունն Է հրավիրել ուկրաինացի ուժայինների կողմց Դոնեցկի եւ Մակեեւկայի հրթիռակոծումների վրա: «Շարունակվել Է Ուկրաինայի շուրջ իրադրության քննարկումը:

Ռուսաստանի նախագահն ուշադրություն Է հրավիրել ուկրաինացի ուժայինների կողմից Դոնեցկի եւ Մակեեւկայի բնակելի թաղամասերի հրթիռակոծումների վրա, որոնք հանգեցրել են մարդկային մեծ զոհերի: Այդ պատերազմական հանցագործությոններն անտեսվել են Արեւմուտքում»,- նշված Է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Զրույցը կայացել Է Շոլցի նախաձեռնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: