Հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Մայիսի 9-ին, ժամը 09։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զինվորական Կոմիսարիատի բաժանմունքի մոտակայքում դի է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ զինվորական կոմիսարիատի Հրազդանի բաժանմունքi մոտակայքում՝ Աղբյուրակի ջրամբարում, հայտնաբերվել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ի դին (ծնված 1945 թ.)։

Ծաղիկ Զ.-ի դին մոտեցրել են ջրամբարի ափամերձ հատված տեղի ուժերով, փրկարարները դին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ժամը 08:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) երկու օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Որոնողական աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: